Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, որը Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո համարվում էր վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը, հայտարարել է, որ չի մասնակցի իշխող Պահպանողական կուսակցության և կառավարության ղեկավարի պաշտոնի համար պայքարին:
YouGov սոցիոլոգիական ինստիտուտի հետազոտության համաձայն՝ Ուոլեսն ընտրողների կողմից դիտվել է որպես Մեծ Բրիտանիայի վարչապետի ամենահավանական թեկնածու:
Այժմ վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդը ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն է: Նրան հաջորդում են առևտրի փոխնախարար Փենի Մորդոնթը և արտգործնախարար Լիզ Թրասը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում քաղաքական ճգնաժամի ֆոնին հրաժարականի մասին էր հայտարարել Բորիս Ջոնսոնը, որը կշարունակի կատարել վարչապետի լիազորությունները, մինչև կառավարության նոր ղեկավարի ընտրությունը: