Հատուկ ռազմական գործողության արդյունքում աշխարհում սկսել են հաշվի նստել Ռուսաստանի հետ, ինչպես ԽՍՀՄ-ի հետ: Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Հատուկ ռազմական գործողության նպատակները հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Ինչպես հայտնի է, դրանք Դոնբասի քաղաքացիների պաշտպանությունը և Ուկրաինայի ապազգայնականացումն ու ապառազմականացումն են։ Այստեղ ամեն ինչ պարզ է, այդ նպատակներին կհասնենք»,- նշել է Մեդվեդևը՝ հավելելով, որ մեկ այլ խնդիր արդեն լուծված է. Ռուսաստանի հետ սկսել են իսկապես հաշվի նստել: