Այսօր՝ ժամը 01:00-ի սահմաններում, Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ավտովթար՝ տեղեկացնում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից:
Ավտովթարի պատճառը եղել է հոսանքի մալուխներ իրականացնող ընկերության կողմից շինհրապարակի ոչ պատշաճ կահավորումը:
Կազմվում է արձանագրություն՝ շինարարին վարչական իրավախախտման վերաբերյալ պատասխանատվության ենթարկելու համար։