Շրի Լանկայի վարչապետը շտապ խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, իսկ երկրի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ նախագահ Գոթաբայի Ռաջապաքսին կոչ են արել հրաժարական տալ:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահական նստավայրը: Ցույցերի մասնակիցները ներխուժել են նաև Ֆինանսների նախարարության շենք:
Կառավարության տնտեսական քաղաքականությունից դժգոհ հազարավոր ցուցարարներ մեքենաներով, ավտոբուսներով շարժվում են դեպի մայրաքաղաք։
Մասնագետների գնահատմամբ՝ Շրի Լանկայում գնաճը հասել է 70%-ի: Երկրում սննդամթերքի, դեղամիջոցների, վառելիքի լուրջ սղություն է արձանագրվել:
Տնտեսական ճգնաժամը Շրի Լանկայում պայմանավորված է արտարժույթի դեֆիցիտով, ինչի պատճառը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով զբոսաշրջային հոսքի կտրուկ նվազումն է: Շրի Լանկան չի կարողանում բավարար վառելիք գնել: Հայտարարվել է դեֆոլտ: