Եվրամիությունը Մոլդովայից չի պահանջում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, սակայն կարևոր է համարում հանրապետության ընթացքն այս ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Եվրամիության պատվիրակության ղեկավար Յանիս Մաժեյքսը:
Նա շեշտել է, որ չնայած հստակ պահանջ չկա, բայց ԵՄ-ն ուրախ կլինի տեսնել, որ Մոլդովան միանում է պատժամիջոցներին:
Միության ներկայացուցչի խոսքով՝ կառույցում ակնկալում են, որ թեկնածու երկրներն աստիճանաբար մոտեցնեն իրենց արտաքին քաղաքականությունը ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականությանը։