Հայաստանի մարդասիրական խումբը, շարունակելով Սուրիոյ մէջ իր առաքելութիւնը, Հալէպ նահանգի տեղական իշխանութեան յանձնեց ականազերծուած 10-րդ տարածքը, որ կը գտնուի Հալէպի Խան Թուման բնակավայրին մէջ:
Կարեն Մուրադյան (ՀՀ մարդասիրական 9-րդ խմբի հրամանատար) - Շրջանը պատկանում է Խան Թուման բնակավայրի, որ ունի գիւղական տնտեսականութեան մշակման տարածք: Ականազերծուել է մօտաւորապէս 133 616 քառակուսի մեթր տարածք:
Ականազերծուած տարածքը երկրագործական կարևորութիւն ունենալու բերումով առանձնայատուկ նշանակութիւն ունի տեղացիներուն համար, որոնք տարիներէ ի վեր զրկուած են իրենց հողին վրայ վարուցանի աշխատանք կատարելէն:
Մուհամմեդ Բիբըրս (շրջանի բնակիչ) - Բոլոր բնակիչների անունից շնորհակալություն եմ հայտնում մեր շրջանի ականազերծման ջանքերի համար: Տարածքը գերազանցապես գյուղատնտեսական նշանակություն ունի, և առանց ականազերծման գյուղացիները ոչնչով չէին կարող զբաղվել: Շնորհակալությու՛ն, Հայաստան:
73 օրերու ընթացքին ականազերծող խումբը յայտնաբերած և ոչնչացուցած է 74 զինամթերթք, չպայթած արկեր, և ինքնաշէն պայթուցիկներ: Աշխատանքի ընթացքին վիրաւորուած է մէկ սակրաւոր, որուն առողջապահական վիճակը կայուն է:
Հուսեյն Աալլուշ (Հալեպի նահանգային խորհրդի անդամ) - Շրջանի ականազերծումն առաջին հերթին պետք է նպաստի գյուղատնտեսական կյանքի վերակենդանացմանը: Գյուղացիներն արդեն կարող են վերադառնել և սկսել իրենց հողի մշակումը:
Տարածքը ամբողջովին ականազերծուելէ ետք յանձնուեցաւ Հալէպ նահանգի տեղական իշքանութեան և ստորագրուեցան համապատասխան փաստաթուղթերը:
Քումայթ Շէյխ Ալ Ասի (Հալեպի նահանգային խորհրդի ներկայացուցիչ) - Աշխատանքներ կան, որոնք ոչ թէ մետրով կամ սանտիմետրով կարելի է չափել, այլ սիրով, որով այն կատարվել է: Իրականացված այս աշխատանքը սրտից բխած գործ է և այնքան մեծ է, որքան Սիրիայի և Հայաստանի ժողովուրդների եղբայրությունը: Մարդասիրական այս նախաձեռնությունը Հայաստանի կողմից լավագույն քայլն էր, որ հնարավոր էր անել: Հալէպի նահանգապետի, նահանգային խորհրդի և Սիրիայի բոլոր քաղաքացիների անունից բարգավաճում ենք մաղթում Հայաստանին:
ՀՀ մարդասիրական խումբը Հալէպի մէջ կը գործէ 2019-էն սկսեալ: Ցայսօր ան ականազերծած և Սուրիոյ իշխանութիւներուն յանձնած է շուրջ մէկ միլիոն հարիւր տասնվեց հազար քառակուսի մեթր տարածք:
Արկադի Տոնոյան (ՀՀ մարդասիրական խմբի պատասխանատու) - Հոբելյանական 10-րդ տարածքն է արդէն յանձնուել Հալէպ նահանգի տեղական ինքնակառավարման մարմիններին: Աշխատանքի շարունակութիւնը ՀՀ կառավարութեան կողմից իրականացուելու է նոյն ծաւալով, նոյն ջանասիրութեամբ և նոյն մասնագիտական պրոՖեսիոնալ գործունէութեամբ:
Մարդասիրական խումբի առաքելութիւնը բաղկացած է երկու բաժինէ՝ բժշկական և ականազերծման:
Արկադի Տոնոյան - Մարդասիրական խմբի կազմում ընդգրկուած բժշկական խումբը իր մասնագիտական պարտականութիւնը իրականացնում է Հալէպի մի շարք բժշկական հաստատութիւններում, ի դէմս հայ համայնքին պատկանող ընկերաբժշկական կեդրոնում: Մինչ օրս բժշկական օգնութիւն են ցուցաբերել Սիրիայի մօտաւորապէս 44 հազարից աւելի տեղաբնակիչների, իսկ բժշկական օգնութիւնը որ յատկացուել է կազմում է մօտաւորապէս 22 թոնա:
Հայրենի սակրաւորները շուրջ հինգ տարիներու ընթացքին յայտնաբերած են աւելի քան 900 զինամթերք, ենթազինամթերք, որոնց շարքին հակաթանկային, հակահետևակային ականներ, հրետանային արկերու և աւիառումբի մնացորդներ, ուղղորդուած ականներ և ինքնաշէն պայթուցիկ առարկաններ:
Նշենք, որ Հալէպի նահանգային խորհուրդը իր գումարած վերջին նիստին անդրադարձաւ ՀՀ-եան այս իւրայատուկ առաքելութեան և ողջոյնի ու շնորհակալութեան խօսք արձանագրեց Հայաստանին և հայութեան: