Երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում էի։ Այցի շրջանակում եղել եմ Տավուշի մարզային փրկարարական վարչությունում, որից հետո շրջել Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Իջևանի, ինչպես նաև սահմանամերձ այլ հրշեջ-փրկարարական ջոկատներում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
«Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի ՀՓՋ-ն համալրվել է «Ուրալ» մակնիշի նոր ավտոմեքենայով։
Կարևորելով սահմանային հենակետերի նշանակությունը՝ այցելել եմ բոլոր հենակետեր, ծանոթացել աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ և հանձնարարել շուտափույթ լուծում տալ առաջացած խնդիրներին»,- գրել է նախարարը: