Ռուսաստանը շուտով կարող է կոշտ գործողություններ ձեռնարկել Լիտվայի և Եվրամիության դեմ, եթե նրանք հրաժարվեն վերսկսել տարանցումը դեպի Կալինինգրադ։ Այդ մասին գրում է Ինտերֆաքսը։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սպառնացել է, որ ռուսական կողմը անվերջ չի սպասի, մինչև ԵՄ երկրները համաձայնության կգան ռուսական ապրանքների Կալինինգրադ փոխադրման միջանցքի շուրջ։
Եվրահանձնաժողովը վստահեցրել է, որ Կալինինգրադ բեռների տարանցման հարցը շուտով կլուծվի։
Մոսկվան էլ հույս է հայտնել, որ Եվրահանձնաժողովը և Լիտվան «ճիշտ որոշում կընդունեն», որը կապահովի բեռների անխոչընդոտ տարանցումը Կալինինգրադի մարզ։
Ավելի վաղ մարզի ղեկավար Ալիխանովը հանդես էր եկել Բալթյան երկրների տարածքով Ռուսաստան արտասահմանյան ապրանքների ներմուծումն ու արտահանումն ամբողջությամբ արգելելու առաջարկով։