Մոսկվայի և Կիևի միջև որոշակի շփումներ պահպանվում են, սակայն բացառապես հումանիտար ենթախմբերի մակարդակով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
«Մի շարք հարցեր կան գերիների, դիակների փոխանակման, հումանիտար միջանցքների բացման առումով։ Քաղաքական և դիվանագիտական շփումները դադարեցված են»,- մանրամասնել է պաշտոնյան։
Նա համոզմունք է հայտնել, որ բանակցությունների սեղանի շուրջ պայմանները պետք է թելադրի Կիևը։
«Ռուսաստանի պայմաններն անընդունելի են, դրանք ուղղակի որոշակի ժամանակով միայն կհետաձգեն նոր պատերազմը»,- ընդգծել է Պոդոլյակը։
Ավելի վաղ նա հիշեցրել էր հակամարտության կարգավորման ուկրաինական պայմանները՝ անհապաղ զինադադար, ռուսական զորքերի դուրսբերում, գերիների վերադարձ, ռազմական հանցագործների արտահանձնում, երկրի վերականգնման համար մեխանիզմների մշակում, Ուկրաինայի ինքնիշխան իրավունքների ճանաչում։