Հուլիսի 5-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի զարգացման և տեխնոլոգիայի նախարարության պետքարտուղար, օտարերկրյա ներդրումների հարցով կառավարության լիազոր ներկայացուցիչ, հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Գժեգոժ Պիեխովիակին:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացմանը և հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գալիք նիստի օրակարգին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարին, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը և այլն: