Հավատարիմ մնալով իր ռազմավարությանը՝ ՀՖՖ-ն շարունակում է մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը։
Հուլիսի 5-ին Տավուշի մարզի Աչաջուր համայնքում վերաբացվել է ֆուտբոլի խաղադաշտը, որտեղ տարիներ շարունակ հանդես են եկել հայկական և միջազգային ակումբներ։
Խաղադաշտի վերաբացմանը ներկա է եղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։