Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ պայթյուն է տեղի ունեցել «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակ քաղաքի մասնաճյուղում, ինչի հետևանքով մեկ քաղաքացի մահացել էր, հինգը՝ տուժել:
Տուժածները հոսպիտալացվել էին Աշտարակի ԲԿ, որոնցից մեկն այնուհետև տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
«Յունիբանկը» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները.
«Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթյունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը: Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց:
Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»: