Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 4-6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք:
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 16, խարդախության` 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման, խոշտանգման, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության ու զենք-զինամթերք ապօրինի պահելու՝ 2-ական, ավազակային հարձակման, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ընտանեկան բռնության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, գույքը վնասելու կամ ոչնչացնելու, ազատությունից ապօրինի զրկելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ապօրինի կերպով ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու և անզգուշությամբ կյանքից զրկելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 1 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: