Հիմնանորոգվում է Հ-41, /Մ-2/ - Նորավանքի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+100 հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
8.1 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգում է «Քարավան» ՍՊԸ-ն, տեխհսկողությունն իրականացնում է «Աստիճան» ՍՊԸ-ն։
Կապալառուն կատարել է հողային, արհեստական կառուցվածքների կառուցման աշխատանքներ, արդեն մեկնարկել է դեպի վանական համալիր տանող ճանապարհի ասֆալտապատումը։
Նախագծով նախատեսված է նաև հիմնանորոգվող ճանապարհի վրա գտնվող կամուրջների նորոգում։ Ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության տարրերով։
Հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։
Ֆինանսավորման աղբյուրը՝ ՀՀ պետական բյուջե։
Շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 620 մլն դրամ։
Տեղեկացնենք, որ այս տարի հիմնանորոգվում են նաև դեպի պատմամշակութային այլ հուշարձաններ տանող ճանապարհներ նույնպես։