Ռուսաստանը Խարկովի մարզում ստեղծել է ժամանակավոր քաղաքացիական վարչակազմ: Այս մասին հայտնել է կառույցի ղեկավար Վիտալի Գանչևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա մանրամասնել է, որ մարզում ձևավորվելու են նաև չորս մարզային ժամանակավոր քաղաքացիական վարչակազմեր։
Գանչևը հայտարարել է նաև, որ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած շրջաններում գրիվնայի փոխարեն շրջանառության մեջ է դրվելու ռուբլին:
Խարկովի մարզով հետաքրքրված է նաև Վարշավան: Լեհաստանը մտադիր է իր ուշադրությունը կենտրոնացնել մարզի վրա՝ Ուկրաինայի վերականգնման գործընթացում։ Այս մասին Լեհաստանի ռադիոյի եթերում հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Մարչին Պշիդաչը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա մանրամասնել է, որ ավելի վաղ նման որոշում են կայացրել վարչապետ Մատեուշ Մորավեցկին և նրա ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալը։
Լեհ փոխարտգործնախարարը նաև ընդգծել է, որ Վարշավան առաջարկում է այդ գործընթացը ֆինանսավորել ռուսական արժութային պահուստների բռնագրավումից ստացված միջոցների հաշվին։