Հուլիսի 6-ին՝ ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Վարդգես Պետրոսյան 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակ քաղաքի մասնաճյուղում։ Պայթյունի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է (Ռ. Խ.), հինգը՝ տուժել:
Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որոնցից մեկն այնուհետև տեղափոխել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին:
Նախասրահում այրվել են կենցաղային իրեր՝ 3 քմ: