Տոնական հանգստյան օրերին ԱՄՆ-ում հրազենի պատճառով մահացել է մոտ 200 մարդ։ Այս մասին հայտնում է Gun Violence Archive-ը:
Ըստ գործակալության տվյալների՝ հուլիսի 2-5-ը հրազենի կիրառման հետ կապված միջադեպերի հետևանքով զոհվել է 198 ամերիկացի, այդ թվում՝ 2 երեխա և 10 դեռահաս։ Եվս 542 մարդ վիրավորվել է։
Նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ գրանցվել են 414 նման միջադեպ, որոնցից 16-ը եղել են զանգվածային կրակոցներ։
Հուլիսի 4-ին ԱՄՆ Անկախության օրվա շքերթի ժամանակ հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ։ Միջոցառումն անցկացվել է Չիկագոյի հյուսիսային արվարձանում՝ Հայլենդ պարկում։