«Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զայցևը՝ հավելելով, որ աշխատանքային խմբի տասներորդ նիստը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում բանակցությունները հաջող են անցել:
«Այժմ քննարկվում է տարածաշրջանում ճանապարհային և երկաթուղային կապերի բացումը, որը համապատասխանում է Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարևանների շահերին»,- հավելել է դիվանագետը: Նրա խոսքով՝ հաղորդակցությունների հետ կապված որևէ փաստաթղթի ստորագրման դեպքում հանրությանը կներկայացվի համապատասխան տեղեկատվությունը։