Հուլիսի 6-ին ՀՀ-ում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Վիլավան Յապոհերը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին:
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։
Իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշել է, որ կփորձի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ, մասնավորապես` տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։