Նովոռոսիյսկում շրջանային դատարանը որոշում է կայացրել 30 օրով կասեցնել Կասպյան գազատարի կոնսորցիումի գործունեությունը։ Պատճառը բնապահպանական իրավախախտումների բացահայտումն է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն վերջերս հանձնարարել էր «Ռոստեխնադզորի», «Ռոսպռիռոդնադզորի» և «Ռոսմորռեչֆլոտի» մասնագետներին գնահատել վտանգավոր օբյեկտների տեխնիկական վիճակը, նաև խնդրել էր ստուգել ընկերության համապատասխանությունը բնապահպանական պահանջներին:
Հայտնաբերվել են մի քանի «փաստաթղթային խախտումներ նավթի վթարային արտահոսքերի վերացման հարցով», և կոնսորցիումից պահանջվել է մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը վերացնել խախտումները։
Ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել որոշումը։