Ֆինլանդիայի և Շվեդիայի արտգործնախարարներ Պեկա Հաավիստոն և Անն Լինդեն ՆԱՏՕ-ի 30 երկրների դեսպանների հետ կառույցի կենտրոնակայանում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքին Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցության մասին արձանագրություններ են ստորագրել:
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնան դաշինքի բոլոր պետությունների կողմից փաստաթղթերի վավերացումից հետո:
«Մենք ավելի ուժեղ կլինենք 32 անդամ երկրների հետ», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: