Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը Կիևում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել:
Փաստաթուղթը վերաբերում է երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերին, այդ թվում՝ համագործակցությանը պաշտպանական և ատոմային էներգետիկայի ոլորտներում: Հայտարարության համաձայն՝ Կիևն ու Ստոկհոլմը կընդլայնեն համագործակցությունը միջկառավարական համաձայնագրերին համապատասխան:
Զելենսկին և Անդերսոնը ողջունել են Ուկրաինայի՝ ականազերծման հնարավորությունների զարգացումը, ինչպես նաև Կիևին միջուկային վառելիքի մատակարարման շուրջ գործընկերությունը: