«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև հուլիսի 7-ը՝ ժամը 10:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի, Հայրենյաց, Հոռոմ, Սարատակ, Լուսակերտ, Բենիամին, Գուսանագյուղ, Ազատան, Արևիկ, Այգաբաց, Քեթի գյուղերի, «Իգիթ» կաթնամթերքի գործարանի, Շաքարի գործարանի, Քեթիի զորամասի և իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: