ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների Անկախության օրվան նվիրված ելույթում նշել է, որ երկրում առկա են տնտեսական դժվարություններ։
«Մեր տնտեսությունը զարգանում է, բայց ոչ անցավ։ Ազատությունը վտանգի տակ է թե՛ այստեղ, թե՛ երկրի սահմաններից դուրս։ Շատ ամերիկացիներ տեսնում են պառակտված երկիր։ Բայց մենք այդ ամենը կհաղթահարենք»,- համոզմունք է հայտնել նախագահը։
Հուլիսի 4-ին Միացյալ Նահանգներն արդեն 246-րդ անգամ տոնել է Անկախության օրը։