«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է՝ երեկ մասնակցել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստին։
«Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվել է «Լեռնային Արցախի» նամակը, որում ակումբը, տրամադրելով լրացուցիչ տեղեկատվություն, դիմել էր Պրեմիեր լիգայում հանդես գալու համար:
Մանրամասնորեն քննարկելով «Լեռնային Արցախ» ՖԱ հարցը՝ միաձայն քվեարկությամբ որոշել ենք թույլատրել «Լեռնային Արցախ» ՖԱ-ին մասնակցել Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանին:
Այսպիսով, Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանին կմասնակցեն հետևյալ 10 թիմերը՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը», «Ուրարտուն», «Նոան», «Վանը», ԲԿՄԱ-ն, «Շիրակը» և «Լեռնային Արցախը»»,- Ֆեյսբուքի էջում գրել է Հայրապետյանը: