«Մանկական Եվրատեսիլ» 2022 թ. երգի միջազգային մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու հայտեր չեն ընդունվի՝ հայտնել են Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությունից, որը նախորդ տարիներին հանդես է եկել որպես Ռուսաստանում մրցույթի ազգային ընտրության կազմակերպիչ:
Ակադեմիայից պարզաբանել են, որ որոշումը պայմանավորված է ռուսական Առաջին ալիքի, Համառուսաստանյան պետական հեռուստա և ռադիոհեռարձակման ընկերության և «Օստանկինո» ռադիոընկերության՝ Եվրոպական հեռարձակողների միությունից դուրս գալու հանգամանքով՝ որպես պատասխան միջոց Ռուսաստանին «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին մասնակցելուց հեռացնելուն:
Փետրվարի 25-ին Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի իրադարձություններով պայմանավորված՝ Ռուսաստանը չի մասնակցի «Եվրատեսիլին»: