Ինդոնեզիայի Բալի կղզում այս շաբաթ կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ կվարի Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Յիի հետ: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
Նա հայտնել է, որ հուլիսի 6-11-ն ընկած ժամանակահատվածում Բլինքենը կայցելի Բալի, ապա՝ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկ:
Փրայսը նշել է, որ անհրաժեշտ է պատասխանել այն սպառնալիքին, որը միջազգային կարգի համար ներկայացնում են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները: