Ռուսաստանից Չինաստան գազատարի շինարարությունը Մոնղոլիայի տարածքով ընթանում է նախատեսված ժամանակացույցով:
Այս մասին հայտարարել է Մոնղոլիայի արտգործնախարար Բատմունհին Բատցեցեգը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ուլան Բատորում հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք քննարկել ենք այն հարցերը, որոնք կապված են Մոնղոլիայի արևելյան և արևմտյան հատվածներում մեր հարևաններին միացնող երկաթուղային միջանցքների նախագծի հետ»,- հավելել է նախարարը: