Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ուկրաինական հակամարտության հետևանքները «պատմական մարտահրավեր» է որակել՝ համոզմունք հայտնելով, որ տեսանելի ապագայում դրանք անհնար կլինի հաղթահարել։
«Այս պատերազմը շրջադարձային կետ էր, որը փոխեց ամեն ինչ»,- մտահոգություն է հայտնել կանցլերը։
Նա նշել է նաև, որ Կիևի շուրջ զարգացումների բացասական հետևանքներից խուսափելու համար Գերմանիայի կառավարությունը 30 միլիարդ եվրոյի չափով աջակցության երկու լայնածավալ փաթեթ է ներկայացրել՝ մեղմելու երկրի քաղաքացիների ֆինանսական բեռը: