ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է, որ որոշել է վայր դնել մանդատը:
«Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը:
Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ:
Այս պահին կարող եմ միայն ասել՝ այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ»,- մասնավորապես գրել է Ղազինյանը՝ հավելելով, որ որպես Հայաստանի արժանապատիվ քաղաքացի շարունակելու է մասնակցել «Դիմադրություն» շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է հայտարարել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: