Այսօր ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկած «ԻՆՆՈՊՐՈՄ»’22 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի չորրորդ նիստը, որի ժամանակ հանդես եմ եկել ելույթով։ Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի Ֆեյսբուքի էջում:
«ԵԱՏՄ բոլոր երկրների գործարար միավորումների հետ քննարկումների արդյունքում նախապատրաստվել է Միության մակարդակով կոոպերացիայի աջակցության և ԵԱՏՄ ապրանքների նկատմամբ պահանջարկի խթանման առաջնահերթ մեխանիզմների ցանկ։
Այստեղ կարևոր կետերից է ԵԱՏՄ ձեռնարկությունների կոոպերացիոն նախագծերի արտոնյալ վարկավորումը»,- նշված է գրառման մեջ։