ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու նշել դոլարի արժեզրկման կամ դրամի արժևորման հիմնական պատճառը:
«2020 թ. հունվար-մայիսին բանկերի միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց կողմից արած փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերություն) կազմել է 149 մլն դոլար:
2021 թ. հունվար-մայիսին բանկերի միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց կողմից արած փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 281.5 մլն դոլար:
2022 թ. հունվար-մայիսին բանկերի միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց կողմից արած փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 612.4 մլն դոլար:
Այսինքն՝ ՀՀ ֆիզիկական անձանց կողմից արած փոխանցումների զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում 2020 թ. համեմատ ավելացել է 4.1 անգամ, իսկ 2021 թ. համեմատ՝ 2.2 անգամ»,- գրել է Պապոյանը: