«ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդից:
Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը:
Խորհրդի տարիքով ավագ անդամ Ս. Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց:
Խորհրդի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է, և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամը՝ Սերգեյ Չիչոյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԲԴԽ անդամներ Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են:
Տեղեկացնենք՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական էր տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: