Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որի ժամանակ քննարկվել է Բրյուսելում վերջին հանդիպման օրակարգի բոլոր հարցերը:
Թվիթերի իր միկրոբլոգում Միշելն ընդգծել է, որ Եվրամիության համար կարևոր է կայունության, անվտանգության և խաղաղության հաստատումը Հարավային Կովկասում, և կառույցը ջանքեր է գործադրում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման ու տրանսպորտային, հաղորդակցական ուղիների բացման ուղղությամբ:
«Մենք կշարունակենք աջակցել հումանիտար, հաղորդակցությունների և սահմանային խնդիրների հասցեագրման, ինչպես նաև ապագա խաղաղության պայմանագրի հարցում»,- գրել է Միշելը։