Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը հայտարարել է, որ Մոսկվան կողմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնմանը: Նրա կարծիքով՝ աֆրիկյան, ասիական և լատինամերիկյան երկրներին ներառելով՝ կառույցն «ավելի ժողովրդավարական» կդառնա։ Այս մասին հայտնում է Ren.tv-ն։
Դեսպանի խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դարձել է քարոզչության ասպարեզ, և այս ֆոնին հատկապես կարևորվում է կառույցի բարեփոխման անհրաժեշտությունը։
Մոսկվան բաց է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Բրազիլիայի և Հնդկաստանի միանալու հեռանկարի համար, բայց պատրաստ չէ այդ հարցում աջակցել Գերմանիային և Ճապոնիային, քանի որ, ըստ ռուսական կողմի, դա չի փոխի ներքին հավասարակշռությունը Խորհրդում՝ ասել է Դենիսովը։