Բելառուսի պատվիրակությունը վիզա չի ստացել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 29-րդ նստաշրջանին մասնակցելու համար, որն անցկացվում է Բիրմինգհեմում (Մեծ Բրիտանիա) հուլիսի 2-6-ը։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխը։
«Մենք վիզա ստանալու համար դիմել ենք բրիտանական կողմի պահանջներին համապատասխան և ճիշտ ժամանակին: Սակայն մեզ վիզա չտրամադրեցին անհասկանալի կեղծ պատրվակներով»,- ասել է Սավինիխը, նրա խոսքը մեջբերել է BelTA գործակալությունը:
Բելառուս խորհրդարանականները գիտեին, որ այս նստաշրջանն անցկացվելու է բարդ քաղաքական միջավայրում և պատրաստ են եղել քննադատության ու կարծիքների բավականին կոշտ փոխանակման։ «Այնուամենայնիվ, նույնիսկ դա անհնար է դարձել, մենք տեսնում ենք, որ նրանք հրաժարվում են ազնիվ, բաց երկխոսությունից, կարծիքների փոխանակումից»,- ասել է Սավինիխը։
Ավելի վաղ բելառուսական պատվիրակությունը վիզա չէր ստացել մասնակցելու Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին։
Բելառուսի և արևմտյան երկրների միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2020 թ. նախագահական ընտրություններից հետո, ինչը հարուցել է չարտոնված զանգվածային բողոքի ցույցեր, որոնք իրավապահները ճնշել են հատուկ միջոցների օգնությամբ։