ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի ազատագրման մասին։
«Այսօր՝ 2022 թվականի հուլիսի 3-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Կ. Շոյգուն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն հրամանատար Վ.Վ.Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրման մասին»,- ասված է գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ հաջող մարտական գործողությունների արդյունքում ՌԴ ԶՈՒ-ն ԼԺՀ ժողովրդական ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ լիակատար հսկողություն է սահմանել Լիսիչանսկ քաղաքի և մերձակա բնակավայրերի նկատմամբ, որոնցից ամենամեծը Բելոգորովկան է, Նովոդրուժեսկը, Մալորյազանցևոն և Բելայա Գորան։
Անցած օրվա ընթացքում ազատագրված տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 182 քառ. կմ։