Աշխարհաքաղաքականությունը փոխվել է, ԼՂ հարցում Հունաստանի դիրքորոշումը՝ ոչ:
Հայաստանը մտադիր է ռազմավարական գործակցության մակարդակի բարձրացնել հարաբերությունները ռազմական իր ամենակարևոր գործընկերներից մեկի՝ Հունաստանի հետ: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Աթենք կատարած այցը այդ նպատակին մոտենալու քայլ էր: Զուգահեռ՝ Երևանը մտադիր է կամուրջ դառնալ ԵՄ-ի ու մեր տարածաշրջանի միջև:
Միրզոյանը հույն գործընկերների հետ քննարկել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափի զարգացման հնարավորությունները: Ցանկություն կա առաջիկայում Երևանում կազմակերպել բարեկամ երեք երկրների գլխավոր դիվանագետների, որից հետո նաև՝ երկրների ղեկավարների հանդիպում: