Մնալով Հյուսիսային Ամերիկայում: Կրկին ժողովրդավարության ամրապնդման հարցում Հայաստանը մեկ այլ աջակից ունի՝ ի դեմս Միացյալ Նահանգների: Այս շաբաթ ստորագրված համաձայնագրով Վաշինգտոնը120 միլիոն դոլար է հատկացրել մեր երկրին՝ նախ դատաիրավական բարեփոխումների, նաև տնտեսական անվտանգության ապահովման համար:
Աջակցությունն անհատույց է, փողը կծախսվի 5 տարվա ընթացքում: