Հայաստանի բասկետբոլի հավաքականը նվաճել է Մալթայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթողի տիտղոսը։ Մրցաշարի եզրափակչում մեր ընտրանին 84:68 հաշվով առավելության է հասել տանտերերի՝ Մալթայի հավաքականի նկատմամբ։
Եզրափակիչ խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Քրիս Ջոնսն էր, որը վաստակել է 41 միավոր, 10 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:
Ռեքս Քալամյանի գլխավորած Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակչում հուլիսի 2-ին մրցել էր Անդորրայի հավաքականի հետ և 93։66 հաշվով հաղթանակ տարել։
Խմբային փուլում էլ մեր ընտրանին նախ 100։63 հաշվով հաղթել էր Ջիբրալթարի հավաքականին, ապա 78։66 հաշվով առավելության էր հասել Սան Մարինոյի թիմի նկատմամբ։