Հռոմում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Լյովա Գևորգյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Այդ մասին հայտնում են ըմբշամարտի ֆեդերացիայից։
Առաջնության եզրափակչում Լյովա Գևորգյանը 13:2 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցչին։
Հիշեցնենք, որ 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը կիսաեզրափակչում 5-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ։