Ռուսաստանը մյուս պետություններից այժմ բաժանվում է նոր «երկաթե պատով»։ Նման կարծիք է հայտնել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն CNN-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Կարծում եմ, որ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը կոտրվել է: Նոր իրավիճակում Ռուսաստանի և այլ երկրների միջև նոր «երկաթե պատ» է հայտնվել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ դրա պատճառը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունն է։
Հաավիստոն մտահոգություն է հայտնել աշխարհում լարվածության աճի և ոչ կոնվենցիոնալ զենքի հնարավոր կիրառման սպառնալիքի կապակցությամբ: