ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի քաղաքաշինության մասնագետների կողմից Տեսչական մարմին թեժ գծով ահազանգի հիման վրա ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Աբովյան փողոց, 6 շենք, բնակարան 10 հասցեում կատարված տեղազննության արդյունքում հայտնաբերվեց, որ վերոնշյալ հասցեի սեփականատերը, առանց համապատասխան համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացնում է կցակառույցի ինքնակամ շինարարություն։
ՀՀ ՔՏՀԱՏՄ Արարատի տարածքային բաժնի մասնագետների ձեռնարկած միջոցների շնորհիվ ապօրինի շինարարությունը կասեցվեց, և ապամոնտաժվեց ինքնակամ կցակառույցը։