Մայրաքաղաքում անցկացվող հերթական շաբաթօրյակն այս անգամ Կենտրոն վարչական շրջանում էր: Հուլիսի 2-ին կազմակերպված սանմաքրման ու բարեկարգման աշխատանքներին, ինչպես միշտ, մասնակցել են Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, Կենտրոնում գործող մասնավոր և պետական հաստատությունների աշխատակիցներ: Առավոտյան նրանց բաժանվել են գործիքներ և անհրաժեշտ պարագաներ:
Օրվա ընթացքում տարբեր հատվածներում գործընթացին ներգրավվել է 21 միավոր մասնագիտացված տեխնիկա:
Տեղում աշխատանքների ընթացքը վերահսկել են Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը: Սանմաքրման աշխատանքների արդյունքում աղբից մաքրվել է խնդրահարույց 11 տարածք:
Բացի գլխավոր ու երկրորդական փողոցներից, մաքրման աշխատանքներ են իրականացվել նաև այգիներում, բակերում, գետնանցումներում, պուրակներում, տարբեր հաստատություններում և դրանց հարակից տարածքներում։