Մալթայում ավարտին է մոտենում փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը: ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը եզրափակչում է:
Հայաստանը կիսաեզրափակչում 93:66 հաշվով առավելության է հասել Անդորրայի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ալբերտ Թադևոսյանը: Նա վաստակել է 35 միավոր, 4 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանը եզրափակչում կմրցի Մալթայի հավաքականի հետ:
Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Երևանի ժամանակով 20:30-ին: