Ալավերդիում այսօր դիմավորել եմ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին, փոխմարզպետ Գոռ Ասրյանին, «Ճանապարհային դեպարտամենտի» տնօրեն Գոռ Ավետիսյանին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Այցելել ենք Ակներ գյուղ, հանդիպել բնակիչներին, ներկայացրել ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընթացքը։ Նախագիծը պատրաստ է, ուղարկվել է փորձաքննության։ Վերջնական հաստատումից հետո կհայտարարվի մրցույթ։ Ճանապարհի հիմնանորոգման նախագծային արժեքը 2.3 մլրդ դրամ է կազմել (շուրջ 5.6 մլն դոլար)։
Կանգառ ենք կատարել Սանահին կայարան թաղամասում, լսել բնակիչների դիտարկումները, ինչպես նաև զույգ կամուրջների շինհրապարակում։
Փոխվարչապետը հետևել է աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ։
Կառավարության գործընկերներիս շնորհակալ եմ Ալավերդի համայնքի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար»,- գրել է Մկրչտյանը: