Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակում հուլիսի 1-ին պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի աշխատակիցներն այցելել են ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանում։
Այցելության ընթացքում ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի աշխատակիցները հետևել են զորակոչի ընթացքին, զրուցել զորակոչիկների հետ, իրազեկել նրանց իրավունքների և պարտականությունների մասին։