Հռոմում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ևս երկու ոսկե մեդալ է նվաճել։
ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 70 կգ քաշային, ազատ ոճային ըմբիշ Հայկ Պապիկյանը եզրափակչում գոտեմարտել է Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբիր Ջաֆարովի հետ և 3-2 հաշվով փայլուն հաղթանակ տանելով՝ հռչակվել չեմպիոն, իսկ 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը եզրափակչում 9-4 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ։
Եզրափակչի մեր մյուս մասնակիցը՝ 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը, 0-9 հաշվով ցավալի պարտություն է կրել Իտալիայի ներկայացուցչի հետ գոտեմարտում և բավարարվել արծաթե մեդալով։
Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը։ Նա կիսաեզրափակչում 5-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ և կպայքարի ոսկե մեդալի համար։