ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ Եղվարդ համայնքում՝ նախկին ջրավազանի տեղում, համատեղ սուբվենցիոն ծրագրով քաղաքային զբոսայգի է կառուցվել:
«Ուղիղ 2 տարի առաջ էր.
Եղվարդ համայնքում՝ քաղաքի վարչական սրտում, նախկին ջրավազանի տեղում Կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրով քաղաքային զբոսայգի կառուցելու մասին խոսեցինք։
Այսօր արդեն այն իրականություն է և Նաիրի համայնքի մշակութային կյանքի անբաժանելի մասն է հանդիսանում ու մեր քաղաքացիների զբոսանքի սիրելի վայրը»,- գրել է Պետրոսյանը: