Ֆրանսիան անհրաժեշտ է համարում Եվրամիության ռազմավարական անկախության ամրապնդումը քաղաքականության և տնտեսության առանցքային ոլորտներում: Այս մասին ասված է ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության վեց ամսվա արդյունքներով երկրի արտգործնախարարության հրապարակված հուշագրում։
«Եվրամիությանն անհրաժեշտ է ամրապնդել ռազմավարական անկախությունը խիստ կարևոր հումքի, կիսահաղորդիչների, առողջապահության և պարենի ոլորտներում։ Միության այս նոր քաղաքական կուրսը, որը թույլ կտա ամրապնդել նրա տեղն աշխարհում, առաջիկա տարիներին կլինի Եվրոպայի ջանքերի կենտրոնում»,- ասված է փաստաթղթում։
Հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ Եվրամիությունը կաշխատի անդամ երկրների կողմից գազի համատեղ գնումների մեխանիզմի ստեղծման ուղղությամբ, որը թույլ կտա ամրապնդել հանրակցության անկախությունը էներգետիկ ոլորտում: